ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սերգեյ Յարմալոյան. Նիկոլ Փաշինյանը անում է միմոսություններ այն ուժերի թելադրանքով, ովքեր որպես բեմահարթակ ընտրեցին Հայաստանը

Սերգեյ Յարմալոյան. Նիկոլ Փաշինյանը  անում է միմոսություններ այն ուժերի թելադրանքով, ովքեր որպես բեմահարթակ ընտրեցին Հայաստանը
30.06.2020 | 15:36

Քաղաքական այն ուժերը, որոնք չեն ընդունի հեղափոխության արժեքները, տեղ չեն ունենալու այս խորհրդարանում,-սա ասաց Փաշինյան Նիկոլը Ազգային ժողովի ամբիոնից:

Ասաց՝ գլուխը քարը, բայց եկեք հասկանանք՝ ինչ ասել է հեղափոխության արժեք:

1. Փռենք ասֆալտին, ծեփենք պատերին-արժեք չէ, այլ հոգեխարգարմունք, վենդետա և վրեժխնդրություն:
2. Սեր և հանդուրժողականություն-տերմինն ինքնին գեղեցիկ է, բայց այն ատելության մթնոլորտը, որը տիրում է երկրում, կիլոմետրերով հեռու է և՛ սիրուց, և՛ հանդուրժողականությունից: Սերը լավ բան է, եթե իրապես այն կա, սակայն իզմի հետ կապ չունեցող բան է:
3. Արդարադատություն և իրավական պետություն-ՍԴ-ի տապալումն ու իրավական պետության ներկայիս կոլապսը քարը քարի վրա չի թողնում ասածի ճշմարտացիությանը: Անհամաչափ հետապնդումները քաղ. գործիչների ու աչք փակելը սրտի գործարարների նկատմամբ, խոսում են ստի ու կեղծիքի մասին: Արդարադատություն ու իրավական պետություն բառակապակցությունը նույնպես արժեք չէ, այլ իրավական պետության բաղկացուցիչ մաս նույնիսկ այն երկրներում, որտեղ հեղափոխություններ չեն եղել:
4. Տնտեսական հեղափոխություն-ծաղրի ժանրից է
5. Արցախյան կարգավորման մինի հեղափոխություններ-ծաղրի ժանրից է.
6. Ավանդույթներ, արժեքներ, ճիշտ ու ըմբռնելի ինտեգրում եվրապական արժեհամակարգին-խայտառակ վիճակում է.

Ցանկը, հավատացեք, կարող եմ երկար թվարկել, սակայն եղածներից և ոչ մեկը արժեք չէ, և ոչ մեկը իրենից իզմ կամ գաղափարախոսություն չի ենթադրում:

Կարող ենք ենթադրել, որ ՆԻկոլ Փաշինյանն ինքն անձամբ է ամենաբարձր ամբիոնից հայտարարում, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, հեղափոխություն չէր: Նիկոլ Փաշինյանը ո՛չ Չե Գեվարա է, ո՛չ Գարիբալդի, ո՛չ Ֆիդել Կաստրո և ո՛չ էլ Գանդի: Նա ոչ ոք է, իսկ նրա հեղափոխությունը՝ կրկես տգետների համար:

Նիկոլ Փաշինյանը խամաճիկ դերասան է, ով խաղում է հեղափոխականի դերը, և անում միմոսություններ այն ուժերի թելադրանքով, ովքեր որպես բեմահարթակ ընտրեցին Հայաստանը:

Image may contain: 1 person
Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ